Ucom-ի աջակցությամբ վայրի բնության մշտադիտարկում է անցկացվում Արարատի մարզում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ի աջակցությամբ 2024 թվականի մարտից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հնարավորություն է ստացել առավել արդյունավետ կերպով բնապահպանական աշխատանքը կազմակերպելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Արարատի մարզի տեղամասերում։ 

Հիմնադրամը տեսախցիկների օգնությամբ իրականացնում է վայրի կենդանիների մոնիթորինգ՝ հետևելով վտանգված տեսակների տեղաշարժին և հավաքելով ճշգրիտ տեղեկատվություն կենդանիների վարքագծի մասին: Այս նպատակով օգտագործվում են բարձր հստակության ջերմային տեսախցիկներ, որոնց աշխատանքի համար բարձր արագությամբ ինտերնետ կապ է տրամադրում Ucom-ը։

Տեսախցիկները կիրառվում են նաև անտառային հրդեհների կանխարգելման համար՝ հնարավորություն տալով արագ արձագանքել հնարավոր հրդեհների բռնկմանը, ինչպես նաև շուրջօրյա հսկողություն սահմանել թիրախային տարածքներում՝ կանխելու ապօրինի որսը։

«Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը ինքնանպատակ չէ, այն պիտի ծառայի մարդկության բարօրությանը։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ առողջ շրջակա միջավայրը չափազանց կարևոր է մարդկանց առողջության ու ապագայի համար։ Այդ պատճառով էլ մենք մեծ սիրով ծառայեցնում ենք մեր ունեցած տեխնոլոգիաներն ու հնարավորությունները բնության պահպանմանը» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Բարձր հստակության ջերմային տեսախցիկները մեզ համար ոչ միայն տեխնոլոգիական գործիք են, այլև բնության պահպանման արդյունավետ միջոց Ucom-ի աջակցությամբ մենք կարող ենք հսկել մեր պահպանվող տարածքի հեռավոր և դժվարամատչելի տարածքները, պահպանել վտանգված տեսակներին՝ նվազեցնելով մարդու գործոնով պայմանավորված բնապահպանական ռիսկերը», - ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նաև ձեռք է բերել Mitsubishi L200 մակնիշի ամենագնաց մեքենա՝ անտառապահների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և աշխատանքային պայմանները բարելավելու համար։ Մեքենան կծառայի անտառապահներին՝ պահպանվող տարածքում հսկողությունը արդյունավետ կազմակերպելու համար։ Անտառապահները շուրջօրյա հսկողություն են սահմանում իրենց տեղամասում՝ բացառելով որսագողությունը, տեղադրում թակարդ-տեսախցիկներ կենսաբազմազանության մշտադիրակտման համար։ Նոր մեքենան կնպաստի կենսաբազմազանության տեսանկյունից կարևոր տարածքներում պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով արագ արձագանք և շարժունակություն:

Այս համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է էական ներդրում ունենալ բնության պահպանման և կայուն զարգացման գործում:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի