Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային լոգիստիկ օգնության ևս մեկ փաթեթի փոխանցմանը, որը ներառում է ականազերծման համակարգեր և թունավոր նյութեր հայտնաբերելու դետեկտորներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Սլովակիայի նախարարների կաբինետի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս օգնության նպատակն է աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու ներկայիս հակամարտության հետևանքները նրա բնակչության և ենթակառուցվածքների համար, հետաբար այն մարդասիրական բնույթ է կրում», - ասված է հաղորդագրության մեջ։

Սլովակիայի նախարարների կաբինետը մասնավորապես հավանություն է տվել Ուկրաինային հինգ BOŽENA ականազերծման համակարգերի, տասը ունիվերսալ հարդարման մեքենաների, թունավոր քիմիական նյութերի հեռահար հայտնաբերման երկու սարքերի և դրանց պահեստամասերի, կցանքների և պատգարակների փոխանցմանը:

Նախատեսվում է, որ օգնության փոխանցումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում։

 

Հայերեն Русский

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով