ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարական BTA գործակալության գլխավոր տնօրեն Կիրիլ Վալչևը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ Գործակալության հիմնադրման 106-ամյա տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասված է․
«Հարգելի տիկին Նազարյան, Թույլ տվեք սրտանց շնորհավորել հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության 106-րդ տարեդարձի առթիվ։ Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ մաղթանքները ձեր՝ բարձր հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ աշխատանքում հաջողությունների, բարգավաճման և ավելի մեծ ձեռքբերումների վերաբերյալ։ Վստահեցնում եմ, որ «Արմենպրես»-ը և BTA-ն գալիք տարիներին կշարունակեն նույն արգասաբեր կերպով զարգացնել իրենց բարեկամական հարաբերությունները»։
1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: 1920-1922 թթ. գործակալությունը կոչվել է «Հայկավռոստա», 1922-1972 թթ.` Հայկական հեռագրական գործակալություն, 1972 թվականին անվանվել է «Արմենպրես»: