Հայաստան

ՀՀ վարչապետը շնորհավորել է Կատարի Էմիրին և հրավիրել Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորել է Կատարի Էմիրին և հրավիրել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում ենք Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Լիահույս ենք, որ Կատարի Պետության գործուն մասնակցությունը ոչ միայն կնպաստի այդ ծրագրի հաջող իրագործմանը, այլ նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստան-Կատար երկկողմ օրակարգի ընդլայնման և զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը՝ վստահություն հայտնելով, որ Ձեր այցը Հայաստան պատմական հնարավորություն կընձեռի երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Այս ուրախալի առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ կայունություն և բարեկեցություն»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում