Հայաստան

Դեկտեմբերի 21-ին` մանկական վիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

5 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 21-ին` մանկական վիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է դեկտեմբերի 21-ին մանկական վիրաբուժության բաց դռների օրվա մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուիգմորից, բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։

Խորհրդատվություն տրամադրվելու է հետևյալ խնդիրների դեպքում՝

դեկտեմբերի 21. Բաց դռների օր-1.png

«Բաց դռների օրերը լավ հնարավորություն են ծանոթանալու Ուիգմորի բժշկական անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և կիրառվող բուժման առանձնահատկություններին և մեթոդներին։

Ուիգմորում մանկական վիրաբուժության կարևոր ուղղություններից է մանկական ուրոլոգիան․ մեր թիմը սերտ համագործակցում է ոլորտի անվանի մասնագետների հետ՝ համատեղ աշխատելով հիվանդանոցում, ինչպես նաև բժիշկներին վերապատրաստելով արտերկրում», - նշում է վիրաբուժական ծառայությունների ղեկավար Արայիկ Կարապետյանը։

Մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյանը մի քանի անգամ վերապատրաստում է անցել Մինսկում՝ Բելառուսի գլխավոր մանկական ուրոլոգ Վ․Դուբրովի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Բելառուսի մանկական ուրոլոգիայի հանրապետական կենտրոնի փորձն ու կիրառվող մոտեցումները։


մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյան

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը շարունակում է զարգացնել և կատարելագործել նաև մանկական վիրաբուժական ծառայությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անհետաձգելի և նորածնային վիրաբուժությանը։ Հիվանդանոցի ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը ապահովում է այնպիսի միջամտությունների հասանելիություն, որոնք հաճախ երեխայի կյանքի փրկության համար վճռորոշ են», - նշում է Ա. Կարապետյանը։ 

Ըստ նրա խոսքերի, անհետաձգելի վիրաբուժության կարևորությունն անգնահատելի է․ հաճախ հաշված րոպեներն են որոշում երեխայի կյանքի և ապագա առողջության հարցը․ «Ուիգմոր»-ի վիրաբուժական թիմի անդամ, բժիշկ Մարատ Մովսիսյանը վերապատրաստվել է հիվանդանոցի գործընկեր «Valley Children's healthcare» ԱՄՆ մանկական լավագույն հիվանդանոցում՝ անհետաձգելի վիրաբուժության կազմակերպում ուղղությամբ, որը Հայաստանում զարգացման և կատարելագործման կարիք ունի։  


մանկական վիրաբույժ Մարատ Մովսիսյան

Նորածնային վիրաբուժության ծառայության շրջանակում «Ուիգմոր»-ում սերտ համագործակցության շղթա է ձևավորվել նաև վիրաբույժների, նյարդավիրաբույժների և ռադիոլոգների միջև և մյուս նեղ մասնագետների միջև։

«Հղիության հսկողության ընթացքում իրականացվող նախածննդյան հետազոտությունները մեզ թույլ են տալիս նախապես բացահայտել պտղի զարգացման խնդիրները», - պատմում է Ա․Կարապետյանը։ «Եթե հայտնի է, որ երեխային ծնվելուց հետո վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, նախապես մշակվում է ծննդալուծման և անհապաղ վիրահատության պլանը՝ ապահովելով երեխայի կյանքի փրկության և կյանքի որակի առավելագույն հնարավորությունը»։ 

դեկտեմբերի 21. Բաց դռների օր.png
«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական
վիրաբուժության թիմ

Ըստ Ա․Կարապետյանի «Ուիգմոր»-ի վիրաբուժական բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել բոլոր անհրաժեշտ միջամտությունները բարձր ճշգրտությամբ։ Ամբողջ ծավալով կիրառվում են լապարոսկոպիկ և թորակոսկոպիկ մեթոդները, որոնք ապահովում են նվազագույն ինվազիվություն, արագ վերականգնում և հետվիրահատական բարդությունների նվազեցում։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մանկական վիրաբուժության ոլորտում ներդնում է միջազգային փորձ, նորագույն տեխնոլոգիաներ և համատեղ աշխատանքի մշակույթ։ 

Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել +374 12 34 56 78 կամ այցելել www.wigmore.am կայքը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում