Թրամփն արտաքսման առաջին փուլում երկրից կվտարի 1 միլիոն մարդու. Bloomberg

2 րոպեի ընթերցում

President Donald Trump speaks during a news conference with Polish President Andrzej Duda in the Rose Garden of the White House, Wednesday, June 12, 2019, in Washington. (AP Photo/Evan Vucci)

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։

Նրանց տեղեկատվությամբ՝ առաջնահերթ խմբում ընդգրկված են այն միգրանտները, որոնք հանցագործություններ են կատարել կամ երկրից արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում են ստացել՝ ապաստան չստանալով։

Թրամփը միգրանտների խնդիրն արդեն քննարկել է Մեքսիկայի և Սալվադորի ղեկավարների հետ։ Ինչպես գործակալությանը հայտնել են աղբյուրները, այժմ ընտրված նախագահի անցումային թիմը ոչ պաշտոնական կապուղիներով աշխատում է Մեքսիկայի և Սալվադորի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս ջանքերն ուղղված են այն բանին, որ նոր վարչակազմը կարողանա հնարավորինս արագ ձեռնամուխ լինել քաղաքական գործչի հիմնական նախընտրական խոստումներից մեկի իրագործմանը:

Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնին անհրաժեշտ է ապահովել երրորդ երկրների համաձայնությունը միգրանտներին ընդունելու համար, որովհետև նրանց զգալի մասն ունի այն երկրների քաղաքացիություն, որոնց հետ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի. դրանք են Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան։ 

Մեխիկոյում արդեն հայտարարել են, որ պատրաստ են միայն սեփական քաղաքացիներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսման դեպքում։

Ավելի վաղ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ-ի նախընտրական պայքարի առանցքային հարցերից մեկը։ ԱՄՆ գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Թրամփին կփոխանցի 2025 թվականի հունվարի 20-ին։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը