Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշել հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, խոսվել է 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցերի մասին։ Վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը։

ՀԿԵ գլխավոր տնօրենը վրացի գործընկեր Դավիթ Փերաձեին արդյունավետ գործակցության համար պարգևատրել է «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով: Բացի այդ, «ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի, աննախադեպ աջակցության և ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ համակարգված համատեղ աշխատանքի համար ՀԿԵ «Փոխօգնության» շքանշանով պարգևատրվել են «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարներ և մեքենավարների օգնականներ։

«Վրաստանի երկաթուղայինների ցուցաբերած օգնության համար խորին շնորհակալություն ու երախտագիտություն ենք հայտնում «Վրացական երկաթուղու» ղեկավարությանը, ինչպես նաև ողջ անձնակազմին: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Լոռու մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը փաստացիորեն հաստատել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունները», - նշել է Ալեքսեյ Մելնիկովը։

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են 2024 թվականին երկու ընկերությունների փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային փոխադրումների կազմակերպման, 2025 թվականին միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործման և հաջորդ տարվա ամառային սեզոնին ուղևորափոխադրումների կազմակերպման հարցերը։

Քննարկման ընթացքում խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են համատեղ երկկողմ աշխատանքը շարունակելու, երկաթուղիների շահագործման բարելավմանն ուղղված գործընկերային հարաբերությունների զարգացման մտադրությունները: Կողմերը նաև պայմանավորվել են 2025 թվականի համար պահպանել համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերը, որոնք գործում էին 2024 թվականին։ Վրացական կողմը նաև տեղեկացրել է հայ գործընկերներին, որ ներդրման գործընթացում է գտնվում «Օրիոն 2» տոմսերի վաճառքի նոր ծրագիրը, որի համատեղ փորձնական շահագործումը կսկսվի 2025 թվականի ապրիլին:

Հայերեն العربية ქართული Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ