Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր լավագույն մարզավիճակում չէր. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր լավագույն մարզավիճակում չէր. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների ելույթները:

«Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր լավագույն մարզավիճակում չէր: Ու մտավախություն կար, որ ինչ-որ բան կարող էր այնպես չգնալ: Այս առաջնությանը թիմի պատրաստ չլինելը վկայում են անհաջող ելույթները` զրոները և մարզիկների ստացած վնասվածքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի առաջնության ավարտից հետո հավաքականներին նոր փոփոխություններ են պետք` նոր օլիմպիական շրջափուլին նախապատրաստվելու համար:

«Այս առաջնությունը ցույց տվեց, որ պետք է քայլեր ձեռնարկենք, այլապես մենք մեր երազած հավաքականով չենք մասնակցի Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:

Ըստ Գիլոյանի, Հայաստանի կանանց հավաքականի կազմում ապագայում իրենց լուրջ խոսքը ասող մարզիկներ են լինելու:

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիներն աշխարհի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը և բրոնզ նվաճեց Ալեքսանդրա Գրիգորյանը: 

Հավաքականի կազմում փոքր մեդալներ նվաճեցին Գարիկ Կարապետյանը (փոքր արծաթ) և Գառնիկ Չոլակյանը (փոքր բրոնզ):  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում