Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային իրավունքի ակադեմիայի չորրորդ դասընթացին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային իրավունքի ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:

«Արմենպրես»-ին ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ միջոցառման նպատակն է եղել քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

Ողջունելով ներկաներին՝ պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», - ասել է պաշտպանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

Դեկտեմբերի 14-15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը: Նրանք երիտասարդներին ներկայացրել են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների գործունեությանը:

Երկօրյա դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագիրը:

Հայերեն

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին