Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն աջակցություն է հայտնել Երևանին՝ կոչ անելով Եվրոպական միությանը զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նախարար @jnbarrot-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին Բրյուսելում Արտաքին հարաբերությունների խորհուրդ այսօր առավոտյան ժամանելուն պես։
— Olivier Decottignies (@O_Decottignies) December 16, 2024
➡️«Կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի ևս մեկ անգամ կարողանանք… https://t.co/JwcUbt0ctC
«Կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի ևս մեկ անգամ կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որն ակնկալելու իրավունքն ունի վերջինս»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում: