ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզերի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։