Սպորտ

Գարիկ Կարապետյանն ԱԱ-ում նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն վնասվածք ստացավ

1 րոպեի ընթերցում

Գարիկ Կարապետյանն ԱԱ-ում նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն վնասվածք ստացավ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 183 կգ: Այս վարժությունում Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր: 

Պոկում վարժության վերջին մոտեցման ժամանակ Կարապետյանը վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում