Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահ է, որ կրկին կարող է ղեկավարել Կառավարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ վստահ է իր կարողությունների վրա՝ կրկին զբաղեցնելու Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնը։

«Իրականում, ես յուրաքանչյուր րոպե, ժամ, օր և շաբաթ ավելի եմ ներգրավվում պայքարում և ցանկանում եմ մարդկանց ոգեշնչել»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շոլցը Apokalypse & Filterkaffee փոդքաստի ընթացքում՝ պատասխանելով Բունդեսթագում վստահության քվեի քննարկումների վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի վերջին դաշնային ընտրությունների ժամանակ նույնպես համարվել էր, որ շանսեր չունի, բայց, այնուամենայնիվ, կարողացել է ստանձնել կանցլերի պաշտոնը։

«Հենց դրա համար եմ կրկին վստահում ինքս ինձ»,- ընդգծել է Շոլցը։

Միաժամանակ, Շոլցը նշել է, որ ընտրությունները քաղաքացիների որոշումն են։

«Հենց այդ պատճառով էլ ես հիմա ստեղծում եմ արտահերթ դաշնային ընտրությունների հնարավորությունը, որոնք կանցկացվեն ոչ թե հաջորդ տարվա սեպտեմբերին, այլ փետրվարին»,- պարզաբանել է կանցլերը՝ հավելելով, որ այդ ժամանակ Գերմանիայի բնակիչները հնարավորություն կունենան որոշելու երկրի ապագա ուղին։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում