ԱՍՀ նախարարն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄԸՄՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունն ու աջակցությունը՝ տարբեր ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործընթացում։ Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և այդ համատեքստում անդրադարձել Միասնական սոցիալական ծառայության ու ԿԽԿՄԸՄՖ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքներին։ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել ոլորտային մի շարք հարցերի։ 

Ըստ աղբյուրի՝ Ազամատ Բայալինովը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը՝ համատեղ իրականացված աշխատանքները բնորոշելով ոչ միայն համագործակցություն, այլև գործընկերություն, քանի որ նպատակը եղել է նույնը՝ աջակցել քաղաքացիներին։ Ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիտարկել է նաև երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը, ինչը թույլ կտա ճգնաժամային իրավիճակների արձագանքման աշխատանքներում ունենալ պատրաստի սցենարներ։ 

Հանդիպման ավարտին կողմերը դիտարկել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ներդրման գործընթացում համագործակցության հնարավորությունները․ Նարեկ Մկրտչյանը և Ազամատ Բայալինովը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված թեմաների ուղղությամբ։

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում