Տնտեսություն

ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ  այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։

Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք  միաժամանակ՝  նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ  և հակառակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում