Հայաստան

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի ստորագրած որոշումից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է վարչապետի որոշման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում