Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին դիտվում է օդում փոշու պարունակության աճ. քաղաքապետարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում, դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ 

«Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի  քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։ Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ  արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։

«Երևանը գտնվում է գոգավորությունում և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ,  օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաշվի առնելով նշված հանգամանքները և մայրաքաղաքում ձևավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը` Երևանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ