ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 2025 թվականի նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում դեկտեմբերի 11-ին աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Հայաստան

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական համագործակցությանն ու առևտրին. Ալեն Սիմոնյան

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:

Այնուհետեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը:

Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:

«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների եւ ներմուծումների, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում:  Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին եւ կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների եւ ներմուծման ծախսերի կրճատմանը: Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր:

Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:

«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն եւ փակ սահմաններ մեր հարեւանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:

Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար: 

«Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաեւ համագործակցությունը, չափազանց կարեւոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարեւոր են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:

Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: 

Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարեւորել են սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը:  Սահմանների բացումն արժեւորվել է առեւտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձեւաչափով, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարեւորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարեւորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը:

Այնուհետեւ օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների եւ միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաեւ «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը: Քննարկվել են նաեւ ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:

Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների եւ խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետեւանքով ի հայտ եկած մի շարք բացասական երեւույթներին եւ դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին:

Հայերեն English Français Русский 中文

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ