Սպորտ

Շանթ Սարգսյանը պարտություն է կրել «Qatar Masters Open»-ի նախավերջին տուրում

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը պարտություն է կրել «Qatar Masters Open»-ի նախավերջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանն անակնկալ պարտություն է կրել «Qatar Masters Open»-ի նախավերջին տուրում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Qatar Masters Open»-ի նախավերջին տուրում կրած պարտության պատճառով Շանթ Սարգսյանն այժմ ունի 6 միավոր: Առաջատարը 7 միավորով ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Եսիպենկոն է:  

Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանն ունեն 4,5-ական միավոր:  

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում