ԱԺ պատվիրակության կազմում Հնդկաստան մեկնելու հրավեր է ուղարկվել նաև ընդդիմադիր պատգամավորների, որոնք հրաժարվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանն արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին։

Հարությունյանը վստահեցրել է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։ 

«Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,–գրել է նա: 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը: Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:  

Հայերեն Español

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար