Տնտեսություն

2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է լինել 4․5-5 տոկոսի միջակայքում․ տնտեսագետ

1 րոպեի ընթերցում

2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է լինել 4․5-5 տոկոսի միջակայքում․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ սպասումները, թերևս, ավելի համեստ են։ «Արմենպրես»-ի թղթակցին այդ մասին հայտնեց տնտեսագետ, Modex ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։

«2025 թվականին մեր սպասումները, կարծում եմ, շատ ավելի համեստ պետք է լինեն։ Դրա մասին է վկայում նաև հաջորդ տարվա պետական բյուջեում նվազեցումը, որը վերջնական փուլում իրականացրել է ֆինանսների նախարարությունը։ Տնտեսական աճի ակնկալիքը սահմանված է 5․1 տոկոս։ Իմ սպասումներն ավելի ցածր են՝ 5 տոկոսից մի փոքր քիչ։ Թերևս, կարող է լինել 4․5-5 տոկոսի միջակայքում։ Դա Հայաստանի բնական աճի շրջանակում է»,- գտնում է տնտեսագետը։

   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում