Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ նշվել է, որ նախորդ խորհրդակցության արդյունքում վարչապետի հանձնարարականի հիման վրա նախագիծը մի քանի անգամ լրամշակվել և լավարկվել է և՛ խորհրդարանի, և՛ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Անդրադարձ է կատարվել ռազմավարության մարտահրավերներին, սկզբունքներին, տեսլականին ու ակնկալվող արդյունքներին:

Նշվել է, որ առկա մարտահրավերները վերաբերում են խնամառության բարձր գործակցին, Երևանում տնտեսական ակտիվության կենտրոնացվածությանը և այլն: Ներկայացվել է, որ ռազմավարության հիմնական սկզբունքներն են՝ հասցեագրել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի համապատասխանությունը, զբաղվածության և արտադրողականության զուգահեռ աճը, արտահանման խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը, հանրության մեջ աշխատանքի նկատմամբ ունեցած ընկալման փոփոխությունը: Անդրադառնալով ռազմավարության տեսլականին, նշվել է, որ այն միտված է ապահովելու զբաղվածության աճ՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, ապա պատասխանատուների ներկայացմամբ՝ այն միտված կլինի ապահովել տարբեր ռազմավարական մակարդակների միջև կապը, ինչպես նաև արդյունքների շարունակական մշտադիտարկման և գնահատման արդյունավետությունը: Ակնկալվող արդյունքների մասով անդրադարձ է կատարվել մինչև 2031 թվականն աշխատանքային ռեսուրսի աճին, զբաղվածության կառուցվածքի փոփոխությանը, մարզային քաղաքներում զբաղվածության աճին և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության առանձին կետերի շուրջ, որոնք վերաբերել են ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությանը, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, կրթության և աշխատատեղի կապին և այլն:

Այս համատեքստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ուղղություններով ռազմավարությունների համադրումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկման արդյունքներով վերջնական տեսքի բերել ռազմավարության նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Հայերեն Español Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել