Տնտեսություն

ԿԲ-ն այս տարի ակնկալում է մոտ 6 տոկոս, մյուս տարի՝ 5 տոկոսի շրջանակում տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն այս տարի ակնկալում է մոտ 6 տոկոս, մյուս տարի՝ 5 տոկոսի շրջանակում տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկն այս տարի ակնկալում է 6 տոկոս կամ փոքր-ինչ ավելի քիչ տնտեսական աճ, իսկ մյուս տարի՝ 5 տոկոսի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս տարվա համար մեր ակնկալիքը մոտավորապես 6 տոկոս կամ մի քիչ ավելի պակաս տնտեսական աճն է: Մյուս տարվա համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու, այսինքն՝ 5-ի շրջանակներում՝ կախված սցենարից»,-ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ «Ա» սցենարով, որը գնաճային սցենարն է, տնտեսական աճն ավելի բարձր կլինի, իսկ «Բ» սցենարով ավելի ցածր կլինի: «2025-ին սոլիդ աճ ենք ունենալու»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում