Սպորտ

Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող Եվրոպայի կայծակնային առաջնությունում 13 հնարավորից հավաքելով 8 միավոր, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 61-րդ տեղը:

Ավելի վաղ կայացած արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել էր 8,5 միավոր և կիսել 4-11-րդ տեղերը: Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում էր սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում