Ամփոփվել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված համաժողովին ելույթներով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը (տեսաուղերձ), Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

Էդգար Արսենյանը, համաժողովի պանելային քննարկումների շրջանակում, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին և այդ պայքարում առկա մարտահրավերներին:

Վարչության պետի խոսքով՝ կոռուպցիան՝ որպես գրեթե բոլոր պետությունների առջև ծառացած ժամանակակից խնդիր, խարխլում է իրավունքի գերակայության և ժողովրդավարության հիմքերը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, տնտեսության աճին և զարգացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը: «Ուստի, մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական»,- նշել է Էդգար Արսենյանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու հարցում, ի թիվս այլնի, կարևորել է Գլխավոր դատախազության կազմում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները: «Վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ կադրեր են, ովքեր արդեն իսկ հաղթահարել են դրական բարեվարքության շեմը և իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են իրենց պատրաստակամությունը՝ պատասխանատու այս ոլորտում ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է Էդգար Արսենյանը: 

Վարչության պետն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազության որդեգրած պատժողական խիստ քաղաքականությանը, փողերի լվացման վերաբերյալ քննվող քրեական վարույթներով նոր մոտեցումներին, ինչպես նաև պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշմանը: 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին