Իրավունք

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի կողմից Եվրոպական դատարանում ներկայացված չորս միջպետական գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին․ գերիների նկատմամբ խախտումներ և ապօրինի դատական գործընթացներ, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներ,  Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանություն և Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ։

«Գանգատներից մեկը վերաբերում է բուն 44-օրյա պատերազմին։ Արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը՝ թե՛ Հայաստանն է ներկայացրել իր դիրքորոշումները, թե՛ ադրբեջանական կողմը։ Դա նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր հրապարակային լսումներ մեծ պալատի կազմով։ Թե երբ դատարանը կհրավիրի լսումները, չեմ կարող ասել»,- ասաց Կիրակոսյանը։

Նա հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ գանգատը վերջնականապես ամփոփվել և ներկայացվել է այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով, որ Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացը շարունակվում էր մինչև 2023 թվականի վերջ։ 

«Գանգատն ամփոփը ներկայացրել ենք միայն այս տարի, որովհետև ծավալուն է։  Դրա համար ժամանակային առումով գործը մի փոքր ավելի ուշ է քննվելու»,- ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել է հայցադիմում՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա։

«Հայցադիմումից բացի, ներկայացրել ենք նաև ժամանակային միջոցների կիրառման մասին հինգ պահանջ, որոնից երեքով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ կիրառել կոնկրետ ժամանակային միջոցներ։ Նաև այս դատարանում գործի քննությունն ընթացավ առարկությունների, նախնական առարկությունների փուլով, որը տեղի ունեցավ հրապարակային լսումների տեսքով 2024 թվականի ապրիլին, որի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց գործերի շրջանակներում ներկայացրեցին առարկությունները դատարանի իրավազորության, հայցապահանջների ընդունման մասին, որի վերաբերյալ դատարանը կայացրեց որոշում այս տարվա նոյեմբերի 12-ին։

Դատարանն իր կայացրած վճիռներով վերահաստատեց իրավազորությունը հայկական պահանջների մասով, ժամանակային իրավազորության, ընդունելության մասով և մեծամասամբ մերժեց ադրբեջանական պահանջները, որոնք վերաբերվում էին առաջին պատերազմին։ Կարծում եմ՝ բավականին կարևոր վճիռներ են կայացվել նոյեմբերի 12-ին»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն