ՀՀ ԱՍՀ նախարարը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված գալա ընթրիք-քննարկմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։

Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում նախարար Մկրտչյանը ողջունել է ներկաներին՝ խոսելով երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացման, յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման կարևորության մասին։ Նախարարը նշել է, որ ինստիտուտի շուրջ ամենատարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տալիս շարունակել լավարկել ոլորտը՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով:

Անդրադառնալով գործընկեր կազմակերպությունների հետ այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Care for Children կազմակերպության հետ ունեցած համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում ընդգծվել է համատեղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն համատեղ աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։

Իր ելույթում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև նախորդ տարի Հայաստանում անցկացված խնամատարության տարածաշրջանային համաժողովին, որի հիմնական նպատակն էր Հայաստանում և միջազգային մակարդակում բարձրացնել խնամատարության մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում խնամատարության համակարգի բարելավմանը։

Գալա ընթրիք-քննարկման ավարտին նախարար Մկրտչյանը Care for Children միջազգային կազմակերպության ներկայացուցչին փոխանցել է նաև հուշադրամ՝ խնամատարարության ինտիտուտի զարգացման գործում բացառիկ ջանքեր ներդնելու համար։

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից