Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տևական դադարից հետո վերադարձել է մեծ ռինգ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տևական դադարից հետո վերադարձել է մեծ ռինգ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը տևական դադարից հետո վերադարձել է պրոֆեսիոնալ ռինգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովը մրցել է Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամադհանիի հետ և առավելության հասել 5-րդ ռաունդում:

Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտն անցկացրել էր 1,5 տարի առաջ:

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում