Սպորտ

Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդ է

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդ է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8,5 միավոր և կիսեց 4-11-րդ տեղերը: Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում է սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:

Կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա դեկտեմբերի 9-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում