Եվրոպա

Քենթի արքայազնն ընդունել է Նարեկ Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

1 րոպեի ընթերցում

Քենթի արքայազնն ընդունել է Նարեկ Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղություններն, անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ 

Կողմերը դիտարկել են նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ համաժողովի կազմակերպման հնարավորությունները։  

Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլը նախարար Նարեկ Մկրտչյանին առաջարկել է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։

Հանդիպման ավարտին արքայազն Մայքլն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։

Քենսինգթոնյան պալատում նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում