Քաղաքականություն

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները հերթական հանրահավաքն են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները հերթական հանրահավաքն են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմության կողմնակիցները նախօրեին կրկին հանրահավաք են անցկացրել երկրի խորհրդարանի շենքի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես հայտնում է «Mtavari Arkhi» լրատվամիջոցը, հանրահավաքի ընթացքում արգելափակվել է երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին և անցկացնել նոր, ազատ ու արդար ընտրություններ:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում ցույց են անցկացրել նաև  Բժշկական համալսարանի ուսանողները՝ բողոքելով հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեմ։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում