Սպորտ

Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում 6-րդն է

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Հակոբյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` բաժանեց 3-9-րդ տեղը` լրացուցիչ միավորներով գրավելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Առաքելյանը 31-րդն է, իսկ Աննա Սարգսյանը՝ 36-րդը: 

«Saint Louis Masters» միջազգային մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ շախմատի հավաքականի անդամ Ֆաբիանու Կարուանան:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում