Քաղաքականություն

Սիրիայի վարչապետը հայտնել է զինյալների ղեկավարության  հետ երկխոսության մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի վարչապետը հայտնել է զինյալների ղեկավարության  հետ երկխոսության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետը հայտարարել է Դամասկոսը գրաված զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտնել է, որ կապ  է հաստատվել զինյալների ռազմական գործողությունների դեպարտամենտի հետ և քննարկվել են պետական ​​կառույցների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկա փուլում կառավարման իրականացման հարցը:

Նա նաև նշել է, որ Ասադի կառավարության մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում և կվերահսկի կառավարական հաստատությունների աշխատանքը։

Ավելի վաղ՝ երկրի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, ինչպես նաև իշխանությունը հանձնելու ընթացակարգերի շուրջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում