ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 8-ին աշխատելու է մինչև ժամը 01:00-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
«Սիրելի երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, դեկտեմբերի 8-ին մեր մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։ Այս հրաշալի երեկոն ավելի հարմարավետ դարձնելու համար Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ գիշերվա 01:00-ն։ Հաճելի եւ հրաշքներով լի երեկո ենք մաղթում»,-ասված է հաղորդագրությունում: