Ադրբեջան

Ադրբեջանում դադարեցվել է «Ազատություն» կուսակցության գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում դադարեցվել է «Ազատություն» կուսակցության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի վերաքննիչ դատարանը «Ազատություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ մանրամասնելով, որ դատական նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի արդարադատության նախարարության՝ «Ազադլըք» («Ազատություն») կուսակցությունը լուծարելու դիմումի հիման վրա:

«Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ջեյհուն Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ընթացքում բողոքը բավարարվել է։ Որոշում է կայացվել դադարեցնել կուսակցության գործունեությունը»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

«Ազատություն» կուսակցությունն Ադրբեջանում գրանցվել է 2005 թվականին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում