Սպորտ

Արամ Հակոբյանը «Saint Louis Masters»-ի առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը «Saint Louis Masters»-ի առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարի 6 տուրից հետո Արամ Հակոբյանը առաջատարին` Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: Կարուանան ունի 5, իսկ Հակոբյանը և Մարկ Հելմանն ունեն 4,5-ական միավոր: Արման Առաքելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 2,5-ական միավոր:

«Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում