Ըստ Մամիջանյանի՝ իշխանափոխության հարցում ընդդիմությունը ձախողվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ թեև դեռևս չեն հասել իշխանափոխության իրենց նպատակին, սակայն անհաջողությունից, ձախողումից չեն հոգնելու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով իշխանության հեռացնելու հարցում ընդդիմության ձախողման վերաբերյալ հարցին:

Նա շեշտեց՝ ընդդիմութունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, և քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, ընդդիմությունը ձախողվել է:

Ըստ նրա՝ սխալների վերլուծություն արվում է: «Այդ սխալների մեջ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումներ: Այս սխալների մեջ կան բաներ, որոնց շտկումը հեշտ է, ենթադրում է քաղաքական տեխնոլոգիայի մակարդակում փոփոխություններ, կան սխալներ, որոնց շտկումը ենթադրում է գաղափարախոսական շտկումներ»,-ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ տեսախցիկների առջև դրանք չի քննարկում գործընկերների հետ:

Ըստ նրա՝ իրենք դեռևս իրենց ցանկացած արդյունքին չեն հասել, սակայն չի գալու մի պահ, որ այս կամ այն ձախողումից հոգնեն ու հրաժարվեն իրենց նպատակից: 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ իշխանափոխության իրենց քաղաքական նպատակն ուժի մեջ է:
 

Հայերեն Español

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը