Սպորտ

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի 4 առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի 4 առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ  Շանթ Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շանթ Սարգսյանը մրցաշարի երրորդ տուրում մրցում էր սև խաղաքարերով և կրկին հաղթանակով է ավարտել պարտիան:

Այս տուրում հաղթանակ է տոնել նաև Հայկ Մարտիրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը կիսել է միավորը:

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի շախմատային մրցաշարի 4 առաջատարներից է:

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում