Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026-ի վերջ կազատվեն շահութահարկի վճարումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների՝ շահութահարկի վճարումից ազատման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 63 կողմ, 21 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

 «Ըստ գործող օրենսդրության՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, այսինքն՝ 2025 թվականից սկսած գյուղատնտեսության մեջ ներգրավված իրավաբանական անձինք ստիպված կլինեն շահութահարկով հարկվել: Այս նախագծով մենք առաջարկում ենք, որ այդ դրույթն ուժի մեջ մտնի նվազագույնը 2 տարի հետո, այսինքն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկում ենք բարելավող դրույթ, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված կազմակերպությունները շարունակեն չհարկվել շահութահարկով:

Ըստ նրա՝ այդ ընթացքում կդիտարկվեն տնտեսական զարգացման առաջնահերթությունները, նոր քաղաքականություն կմշակվի, միասնական կարծիք կլինի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, դրանից հետո ԱԺ-ին կներկայացվեն նոր առաջարկներ:

Այսպիսով, ըստ նախագծի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը: 

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին