ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։  

Հայերեն English Español

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ