Հայաստան

Վլադիմիր Վարդանյանը կարևորում է դիվանագետների վարձատրության բարձրացումը

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Վարդանյանը կարևորում է դիվանագետների վարձատրության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորեց դիվանագետների վարձատրության բարձրացումը՝ ընդգծելով, որ պետական ծառայողը պետք է ամբողջությամբ նվիրվի իր գործառույթներին, իսկ պետությունը պետք է ապահովի նրան արժանապատիվ վարձատրությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս փոփոխությունը կոչված է բարելավել դիվանագետների սոցիալական երաշխիքները։ Օրենքի փոփոխության համաձայն՝ առաջարկվում է դիվանագետների հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս։

«Նույնիսկ այս հավելավճարի ավելացման պարագայում միջին դիվանագետի և Երևան համայնքի ավտոբուսային պարկի վարորդների վարձատրությունը համադրելի են։ Քավ լիցի, որևիցե եղանակով չեմ ուզում առավելություն տալ կամ նվաստացնել որևէ աշխատանք։ Ցանկացած գործառույթ չափազանց կարևոր է և վերաբերվում է պետական կառավարման կամ համայնքային կառավարման այս կամ այն ոլորտի գործառույթների իրականացմանը։ Այս փոփոխության արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ունենալ արժանապատիվ վարձատրություն՝ կապված այն արժանիքահեն ձեռքբերումների հետ, որոնք պայմանավորված են դիվանագիտական տարբեր պաշտոններում վերջիններիս իրականացրած աշխատանքի հետ»,- ընդգծեց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում