Բլինքենը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներով՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Վրաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կասեցնելու դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնությունների համար և Թբիլիսիին սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ…. Խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվեն», - ընդգծել է պետքարտուղարը:

Բլինքենը Վաշինգտոնի համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ իշխանություններին սպառնալով նոր պատժամիջոցներով։ 

«Բացի նրանից, որ մենք կշարունակենք երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել ենք, ԱՄՆ-ն այժմ նաև պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցներ», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները հետաձգելու Թբիլիսիի որոշման և ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները