Սպորտ

Շանթ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Qatar Masters Open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տոնել է Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: 

Երկրորդ տուրից հետո առաջատարների շարքում է նաև Շանթ Սարգսյանն, ով ունի 2 միավոր: 1,5 միավոր ունեն Տիգրան Հարությունյանը և Մանուէլ Պետրոսյանը: 

«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում