Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում. Կայա Կալաս
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։
I am pleased to have met Armenian Foreign Minister @AraratMirzoyan.
— Kaja Kallas (@kajakallas) December 4, 2024
EU-Armenia cooperation is strengthening across all sectors, from security and resilience to democratic reforms.
I reaffirmed my commitment to supporting long-lasting peace in the region. pic.twitter.com/jSqWi6leg8
Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Վերահաստատեցի իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը»,- գրել է Կալասը։
Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը կայացել է Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։