ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները․ կազմակերպության գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չմասնակցելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին որևէ կերպ չի անդրադառնում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը։ Այնուհանդերձ, ռազմաքաղաքական այդ դաշինքում հուսով են, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ ժամանակ անց դարձյալ կմիանա կազմակերպության աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։  

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է ՀՀ ռազմաքաղաքան ղեկավարության որոշմամբ։

«Այնուհանդերձ, Հայաստանի չմասնակցելը կազմակերպությունում քննարկվող հարցերին չի ազդում մեր աշխատանքի արդյունավետությանը։ Ամեն դեպքում, ելնում ենք այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին լիարժեք մասնակցությանը։ ՀԱՊԿ-ի անդամների կողմից որևիցե առարկություններ կամ խոչընդոտներ չկան։ Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունն, այնուհանդերձ, կմիանա մեր կազմակերպության աշխատանքներին»,- նշեց Իմանգալի Տասմագամբետովը։ 

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 23-ից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Հայերեն English Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում