Սպորտ

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա ԵԱ-ներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա ԵԱ-ներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մ16 տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 5-13-ը Տիրանայում, (Ալբանիա):

Մ18 տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Եվրոպայի C դիվիզիոնում: Այն կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, (Ալբանիա):

Մ20 տղամարդկանց թիմը  հուլիսի 11-20-ը Երևանում կմրցի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

Մ16 աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյում:

Մ18 աղջիկների հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Անդորրայում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում