Արտագաղթի հիմնական պատճառը կապված է տարածաշրջանում կոնֆլիկտային միջավայրի հետ․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արտագաղթի հիմնախնդիրը 1990-ականներից ի վեր քննարկվող հարց է, որի պատճառները հաճախ կապվում են սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների հետ, սակայն դրանք արտագաղթի իրական պատճառների միայն փոքր մասն են կազմում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառները պետք է փնտրել տարածաշրջանային կոնֆլիկտային հարաբերությունների և դրանց հետևանքների մեջ։

«Մինչև հիմա մեր թվարկած պատճառները, որոնք ճշմարիտ և ընդունված են, դրանք պատճառների 10-20 տոկոսն են։ Եկեք խոստովանենք, ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջինից տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ սոցիալական դժվարությունները, արդարության պակասը և տնտեսական խնդիրները նույնպես կապված են կոնֆլիկտային միջավայրի հետ, ինչը երկար տարիներ չի քննարկվել հասարակական դիսկուրսում։

«Այո, 12-րդ պատճառը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ 13-րդը կարող է լինել արդարության պակասը, բայց այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին։ Մենք չենք խոսել դրա մասին։ Մենք պետք է խոստովանենք, որ այս իրադրության պատճառով ՀՀ քանի քաղաքացի է թողել ու գնացել»,-եզրափակեց Փաշինյանը։

 

Հայերեն English Español Français ქართული 中文

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր