Տնտեսություն

Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 54.3 տոկոս

2 րոպեի ընթերցում

Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 54.3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի՝ վերանայված նախագծի համաձայն՝ կառավարության պարտք-համախառն ներքին արդյունք ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 54.3 տոկոս՝ նախագծի նախնական տարբերակում ներկայացված 53.5 տոկոսի համեմատ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերնայաված տարբերակն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Նախարարի խոսքով՝ դեֆիցիտը 2024 թվականի պլանավորված ցուցանիշի նկատմամբ ավելացել է 0.9 տոկոսային կետով, հարկեր-ՀՆԱ-ն այս բյուջեով ավելանալու է 0.7 տոկոսային կետով: Ըստ նրա՝ կառավարությունը ոչ թե բարձրացնում է հարկերը, այլ բարձրացնում է վարչարարության արդյունավետությունը և չեղարկում է այնպիսի արտոնություններ, որոնք չեն ապացուցել իրենց կենսունակությունը և խաթարում են  ընդհանուր հարկային համակարգը: 

«Դեֆիցիտի մակարդակի ավելացումը պարտքի ցուցանիշը կհասցնի 54.3 տոկոս մակարդակի, սակայն այն կշարունակի գտնվել կառավարելի մակարդակում՝ չառաջացնելով ֆիսկալ կայունության որևէ ռիսկ»,-ասաց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ ծախսերի արդյունավետության գնահատումը և դրանց օպտիմալացումը, ադյունավետության բարձրացումն այսուհետ կրելու են շարունակական բնույթ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում