Վրաստանի վարչապետը բացառել է ընդդիմության հետ բանակցությունները
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի վարչապետը բացառել է ընդդիմության հետ բանակցությունները](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/02/1wCNcdpu6t0LHoWUTHgNZwBBQmuhMp6xfSEnOq88.webp)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է ընդդիմության հետ բանակցություններ վարելու հնարավորությունը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ասուլիսի ժամանակ:
«Ոչ, իհարկե, ոչ մի բանակցություն»,- նշել է Կոբախիձեն՝ անդրադառնալով ընդդիմության հետ բանակցությունների հարցին։
Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր, որ, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել բոլոր բյուջետային դրամաշնորհներից։