Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները:

Զրուցակիցներն ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները և անդրադարձել առաջիկա համատեղ ծրագրերին:

Իր հերթին Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում